ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայոց խիզախ խոսքի մարգարե

Հայոց խիզախ խոսքի մարգարե
25.10.2026 | 11:21

Նա չէր վախենում ոչ իշխանությունից, ոչ կեղծ բարեպաշտությունից։
Նրա գրիչը սուր էր, բայց արդար, ցավեցնող էր, բայց բուժող։
Լեռ Կամսարը չէր ծիծաղեցնում. նա բացում էր վերքը,
որպեսզի այն չթաքցվի։
Նա ստիպում էր տեսնել այն,
ինչից սովոր էինք շրջել հայացքը։
Նրա խոսքը միայն հեգնանք չէր․
դա ճշմարտության ցավն էր՝ գրված մարդկային արժանապատվությամբ։
Լեռ Կամսարը մնաց մեր ժամանակների խիղճը։
Նրա խոսքերն այսօր էլ արդիական են՝ գուցե նույնիսկ ավելի, քան երբևէ։
Նրա խիզախ գրիչը շարունակում է խոցել մեր անտարբերությունը։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ
Դիտվել է՝ 2707

Մեկնաբանություններ